Ես հարգում եմ թուրքերին, բայց նրանք էլ պետք է հարգեն իրենց գործընկերներին. Սարկոզի
Politique international պարբերականի վերջին համարում տպագրված է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի մասին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ հարցազրույցը:
Politique internationale: Ինչպե՞ս եք դուք վերաբերվում թուրքական դիվանագիտության վերջին փոփոխություններին` Իսրայելի հետ առճակատմանն ու հակաարևմտյան փոփոխությանը: Արդյո՞ք դուք անակնկալի եկաք թուրքերի արձագանքից` հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ:
Նիկոլա Սարկոզի: Թուրքիան մեծ տերություն է, որն ունի հզոր քաղաքականություն: Արևելքի և Արևմուտքի միջև նրա վարած դիվանագիտությունը կարող է անփոխարինելի դեր խաղալ` շրջանում խաղաղության հաստատման համար: Թուրքիան ամբողջ աշխարհում, այդ թվում Իսրայելում, բանակցության միջոցով, ամենաշատը կարող է ազդել դեպքերի բնականոն ընթացքի վրա և նպաստել տարածաշրջանի կայունացմանը:
Ինչ վերաբերում է հայերի ցեղասպանությանը, որը 1915 թ.-ին 1,5 մլն մարդու կյանք խլեց, այս դեպքում մենք կանգնած ենք սկզբունքային հարցի առաջ. արդյո՞ք պետության պատճառով հիշատակի պարտականությունը պետք է հետին պլան մղվի: Իմ համոզմունքն այն է, որ այդ հարցորւմ զիջողականությունը վախկոտություն է, որն ի վերջո միշտ վճարվում է: Ես գիտակցում եմ այս հարցի նրբությունը: Լավ գիտեմ նաև, որ Ֆրանսիան դասեր չի տալիս: Սա բոլոր երկնրերի պատիվն է` իրենց պատմության առաջ կանգնելը և Ֆրանսիան շատ բան է արել այս առումով: Կարճ ասած, ես հարգում են թուրքերին, բայց նրանք էլ պետք է հարգեն իրենց գործընկերներին:









