Հասկանալի է նրանց պահանջները, նրանք երեխա են կորցրել. Սեյրան Օհանյան

15:43 • 08.02.12

Բանակում տարեսկզբից արդեն իսկ տեղի են ունեցել մի քանի միջադեպեր, հրավիրված ասուլիսին խոստովանում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նման արտակարգ պատահարների պատճառներ է համարում ոչ միայն միջանձնային հարաբերությունների խախտումները: «Միջադեպերի կրկնման կամ շարունակության պատճառ է հանդիսանում նաև այն, թե որքան է զինվորականը յուրացնում մարտական կանոնադրությունը և որքանով անվտանգ է օգտագործվում այդ պայմանները»,- ասաց նա:

Նա նշեց, որ մշտապես լինում են մարդիկ, որոնք թերանում են իրենց առջև դրված խնդիրների յուրացման համար: Նախարարը ներկայացրեց, թե նման թերացումների համար իր պաշտոնավարման շուրջ 3,5 տարիների ընթացքում քանի զինվորկան է պատասխանատվության ենթարկվել: « Ղեկավար կազմից ազատվել են շուրջ 10 պաշտոնյաներ, պատժվել են շուրջ 10 վարչության պետեր, 30 զորամասի հրամանատարներ »,- նշեց նա և առանց կոնկրետ թիվ ներկայացնելու՝ ավելացրեց, որ ոչ պակաս թվով անմիջապես ստորաբաժանումների հրամանատարների նույնպես պատասխանատվության են ենթարկվել: Նախարարը, այդուհանդերձ, հավատացրեց, որ զորամասերում ոչ մի հրամանատար երբևիցե չի ուզի իրենց մոտ լինի արտակարգ պատահար:

Ինչ վերաբերում է քրեկանան գործընթացներից ծնողների դժգոհությանը, ապա Սեյրան Օհանյանը նշեց, որ որքան էլ իրավապահ մարմինները լավագույն կերպով աշխատեն, ծնողները միշտ էլ կդժգոհեն, քանի որ նրանք ըստ նախարարի՝ մաքսիմալն են ուզում: «Հասկանալի է նրանց պահանջները, նրանք երեխա են կորցրել»,- ասաց նա:
Նախարարը հավատացրեց, որ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի ծնողների առջև լինեն արդար և ազնիվ: