15 տարվա մեջ առաջին անգամ Նիդերլանդներում սառել են ջրանցքները

15:57 • 08.02.12

Նիդերլանդներում հաստատված ցրտերի պատճառով 15 տարվա մեջ առաջին անգամ սառել են երկրի բազմաթիվ ջրանցքներ, գրում է Agence France-Presse-ը: Բացի այդ, ջրանցքները սառել են նաև Փարիզում և Վենետիկում:

Եվրոպայում մոլեգնող ցուրտը առնվազն 368 մարդու կյանք է խլել: Ցրտերից ամենաշատը տուժել է Ուկրաինան, որտեղ մահացել է 135 մարդ: Որոշ եվրոպական երկրներում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 39 աստիճան:

Հռոմում ցրտերի պատճառով դպրոցում դասերը հետաձգվել են, Սերբիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ձյուն տեղացել է նաև Աֆրիկայի մի քանի երկրներում, այդ թվում Ալժիրում և Թունիսի հարավում, որտեղ վերջին անգամ ձյուն էր տեղացել 40 տարի առաջ: