Իսպանիայի հետկանչված դեսպանը պնդում է, թե Դամասկոսում իրավիճակը հանգիստ է
Դասասկոսից հետ կանչված Իսպանիայի դեսպան Հուլիո Ալբի դե լա Քուեստան (Julio Albi de la Cuesta) Gaceta թերթին տված հարցազրույցում ասել է, որ Սիրիայի մայրաքաղաքում իրադրությունը հանգիստէ և, որ Իսպանիայի քաղաքացիները չեն շտապում հեռանալ Սիրիայից:
«Դամասկոսում, չնայած առկա լարվածությանը, իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ: Անտեսելով մեր կոչերը, Իսպանիայի քաղաքացիները հրաժարվում են երկիրը լքել»,- հայտարարել է իսպանացի դիվանագետը:
Նրա խոսքով` Սիրիայում ավելի քան 800 իսպանացի է բնակվում և միայն 40%-ն է արձագանքել Սիրիան լքելու կոչին:
Հիշեցնենք, որ Սիրիայում Իսպանիայի դեսպանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչվել փետրվարի 7-ին:
Աղելի վաղ իրենց դեսպաններին հետ էին կանչել Իտալիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, որոնց նախորդել էին Բելգիան և Միացյալ Թագավորությունը, իսկ ԱՄՆ-ն ընդհանրապես փակել էր Սիրիայում իր դեսպանատունը:
Փետրվարի 7-ին Սիրիայից իրենց դեսպաններին հետ կանչելու վերաբերյալ որոշում կայացրեցին նաև Պարսից ծոցի արաբական երկների համագործակցության խորհրդի անդամ երկրներ` Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Կատարը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթն և Օմանը) :









