Թուրքիայում դեռահաս աղջիկը դանակահարել է դասընկերուհուն` տղայի համար
Թուրքիայի Ուշաք քաղաքում անչափահաս աղջիկների միջև առաջացած կռիվը ավարտվել է արյունահեղությամբ:
«Միլլիյեթ»-ի փոխանցմամբ, Ուշաքի օրիորդաց ուսումնարանում սովորող 15-ամյա մի աղջիկ իր սիրած տղայի «հարցը» քննարկելու համար «զրուցի է կանչել» նույն ուսումնարանի մեկ այլ սան Զյուլֆու Չելիքին: Կարճ խոսակցությունից հետո հանելով դանակը`աշակերտուհին ծանր վերքեր է հասցրել Չելիքի պարանոցի և որովայնի հատվածում, ինչից հետո դիմել փախուստի:
Ականատեսների վկայությամբ, վիրավոր աղջիկը մի քանի քայլ է արել, ապա` ընկել գետնին: Տուժողին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Դեպքից հետո աշակերտուհուն ձերբակալել են և հանձնել Ուշաքի անվտանգության վարչության անչափասհասների բաժին:









