Ուկրաինայի պաշտպանության նախարարն ազատվել է պաշտոնից

23:17 • 08.02.12

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրամանագիր է ստորագրել, որով Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Միխայիլ Եժելը: Նրա փոխարեն նշանակվել է Դմիտրի Սալամատինը:

Վերջինս մինչ այս նշանակումը Укроборонпром զինվորական և հատուկ նշանակության արտադրանքի և ծառայությունների ներմուծմամբ ու արտահանմամբ զբաղվող պետական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում: Սալամատինը 47 տարեկան է:

Եժելը որպես Ուկրաինայի ՊՆ պաշտոնավարել է 2010-ի մարտի 11-ից մինչև 2012-ի փետրվարի 8-ը:

2001-2003թթ եղել է Ուկրաինայի Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը: 2003-ի հոկտեմբերին նախագահի որոշմամբ ազատվել է զինվորական ծառայությունից` առողջական խնդիրների պատճառով: Այնուհետև 2008-ից աշխատել է որպես Ուկրաինայի Պաշտպանության նախարարության Գլխավոր տեսչության պետ: