Ամերիկյան անօդաչուն 8 թալիբ է ոչնչացրել
Ամերիկյան անօդաչու թռչող սարքն այսօր Պակիստանի հյուսիսարևմտյան հատվածում ոչնչացրել է «Թալիբան» շարժման ութ գրոհայինի: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին, ևս երկուսը վիրավորվել են:
Անօդաչուն հրթիռակոծել է Հյուսիսային Վազիրիստանի մայրաքաղաք Միրանշահից 10 կմ հեռավորության վրա տեղակայված թալիբների ճամբարը:
Միացյալ Նահանգներն անօդաչուներ օգտագործում է պակիստանցի ծայրահեղականների դեմ պայքարում: 2008 թ-ից նման հարվածների արդյունքում ոչնչացվել է Թալիբանի և այլ խմբավորումների մի քանի հարյուր գրոհային: Սակայն ամերիկյան հարվածների զոհ են դառնում նաև խաղաղ բնակիչները:









