Մահացել է Առաջին համաշխարհայինի վերջին վետերանը
110 տարեկան հասակում Անգլիայում մահացել է առաջին Համաշխարհային պատերազմի վերջին վետերանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ֆլորենս Գրինը պատերազմի տարիներին բրիտանական ռազմաօդային ուժերի բազայում մատուցողուհի է աշխատել:
Ռազմական գործողություններին նա չի մասնակցել և պատերազմի վետերանի կոչում ստացել է միայն 2010 թ., երբ հետազոտողները արխիվներում նրա վերաբերյալ տեղեկություններ են հայտնաբերել:
Հավելենք, որ պատերազմական գործողությունների վերջին մասնակիցը` ավստրալացի Կլոդ Շուլցը մահացել էր անցած տարի:









