Ջերմաստիճանը փետրվարի 12-ի գիշերը կնվազի 7-9 աստիճանով. Առաջիկա 5 օրերի կանխատեսում

22:52 • 08.02.12

Ինչպես տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, փետրվարի 9-10-ին, 11-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 11-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, 12-13-ի սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 12-ին գիշերը կնվազի 7-9 աստիճանով:

Երևանում փետրվարի 10-ին, 11-ի օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց: 11-ի երեկոյան ժամերից, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: