Թուրքիայում դեղին ձյուն է եկել

18:16 • 08.02.12

Այսօր Թուրքիայի Շընախ նահանգում դեղնավուն ձյուն է եկել:

Անսովոր ձյունը ստիպել է բնակիչներին հիշել տեղական հին հավատալիքն այն մասին, որ կարմիր ձյունը բերում է առատություն, իսկ կարմիր ձյան ժամանակ ծնվածները ամենահաջողակ և նշանավոր անձիք են: Բնակիչներից ոմանք հավատում են, որ դեղին ձյունը շուտով կարմիր կդառնա, մինչդեռ առավել իրատեսները պնդում են, որ դեղին ձյան պատճառը Սիրիայից եկող փոշոտ ամպերը են:

Ձյան հաստությունը տեղ-տեղ հասել է 3 մետրի, ինչի հետևանքով փակվել են նահանգի 40 գյուղական ճանապարհ, իսկ շատ դպրոցներ արձակուրդ են հայտարարել: