Քլինթոնը սպասում է Լավրովի զանգին

00:45 • 09.02.12

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սպասում է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազանգին, եթե նա հետաքրքրված է խոսել Սիրիայում իր բանակցությունների արդյունքից, հաղորդում է РИА Новости-ն` հղում կատարելով ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի հայտարարությանը:

Փետրվարի 7-ին Լավրովը այցելել էր Դամասկոս` Սիրիայի նախագահի հետ բանակցությունների, որոնց մասնակցել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովը: Հանդիպման հիմնական նպատակն է եղել ելք գտնել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակից:

Լավրովի խոսքով` Ասադը հավաստիացրել է, թե ինքը հակված է բռնության դադարեցման առաջադրանքին, պատրաստ է երկխոսության, ինչպես նաև` առաջիկայում հայտարարելու է երկրի նոր Սահմանադրության առիթով հանրաքվեի մասին:

«Նա (Լավրովը) նրան (Քլինթոնին) առայժմ չի զանգահարել: Մենք ակնկալում ենք, որ եթե նա հետաքրքրված է Քլինթոնին պատմել (Դամասկոս կատարած այցի արդյունքների մասին), ապա մեզ հետ կկապվեն, երբ նա պատրաստ լինի», - ասել է Նուլանդը:

Սիրիայում արդեն շուրջ մեկ տարի է չեն դադարում իշխանությունների և ընդդմիադիր ուժերի բախումները, որոնք 5000-ից ավելի մարդու կյանք են խլել: