Վատ վերաբերմունքը` սթրեսի հիմնական պատճառ
Միջազգային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանրության մեջ բարեհամբույր վերաբերմունքը մեծ ազդեցություն է թողնում մարդու տրամադրության վրա:
Ipsos միջազգային հետազոտական խումբը ուսումնասիրություն է անցկացրել եվրոպական մի քանի երկրներում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդիկ այլևս չեն ողջունում մեկմեկու, փողոցում հեռախոսով ագրեսիվ են խոսում, կեղտոտ ոտքերը դնում են հասարակական տրանսպորտի նստատեղերին, ցանկացած վայրում աղբ են թափում…Այս բոլոր գործողությունները բացասաբար են անդրադառնում ականատեսների վրա:
«Իհարկե լավ վարքագծի բացակայությունը վկայում է սթրեսի մասին: Երբ ձեզ շրջապատող մարդիկ բարեհամբույր են, դա հանգստացնում է: Այդ դեպքում դուք հաստատ գիտեք, որ որոշ տհաճ բաներ տեղի չեն ունենա: Օրինակ, ոչ ոք չի տրորի ձեր ոտքը, մի խոսքով դուք ձեզ ջուլգլիներում չեք զգա», - ասել է ֆրանսիացի գրող Սիլվիան Ռոշը:
Հետքրքիրն այն է, որ տարբեր երկրներում տարբեր մոտեցումներ գոյություն ունեն բարեհամբույր վերաբերմունքի վերաբերյալ: Օրինակ Մեծ Բրիտանիայում ամենաշատը գնահատվում է հանդուրժողականությունը:









