Չիլիում մետրոն բախվել է բնակելի տանը
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, վերգետնյա մետրոն մեծ արագությամբ բախվել է բնակելի տանը, գրում է korrespondent-ը:
Բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքը պատահել է ցերեկը, երբ բնակիչների մեծամասնությունը աշխատանքի է եղել:
Փրկարարները նշում են, որ հարվածը շատ ավելի ուժգին կարող էր լինել, սակայն տունը չի փլուզվել ավտոկայանատեղիի շնորհիվ:
Դեպքի պատճառները ճշտվում են:









