2050թ.-ին ձկնորսությունը վերացած կլինի

20:26 • 09.02.12

Ձկնորսությունը, որպես արդյունաբերության 2050թ.-ից հետո կդադարի գոյություն ունենալ, քանի որ այդ ժամանակ համաշխարհային օվկիանոսի ձկնային պաշարները ամբողջությամբ կսպառվեն: Նման եզրակացության են եկել Բնության պահպանության միջազգային խորհուրդը, ինչի մասին հայտնել է այդ կառույցի վարչության ղեկավար` Աշոկ Հոսլան:

«2050թ.-ին ձկնային պաշարները կսպառվեն, որսալու ոչինչ չի մնա: Այդ արդյունաբերության վերջը կգա», - РИА Новости –ի հաղորդմամբ, նշել է Հոսլան Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

ՄԱԿ-ի` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (SAO) տվյալներով, որոնց հղում է անում Հոսլան, ձկնային արդյունաբերության արտադրության գագաթնակետը անցել է դեռ 20-րդ դարի սկզբին:

«Ապա, կարճատև կարգավորումից հետո, արդյունահանման ծավալները 1950 - 1975 թթ 15% -ով նվազել են, և նվազումը մեծ արագությամբ շարունակվում է», - նշել է նա:

 

2050թ.-ին ձկնորսությունը վերացած կլինի