Ֆիզիկոսները երկաթը «թափանցիկացրել» են

22:57 • 09.02.12

Էլեկտրամագնիսական ալիքները կարող են երկաթի ատոմի միջուկը թափանցիկ դարձնել: Նման երևույթ են իրենց փորձում ներկայացրել DESY գերմանական գիտահետազոտական կենտրոնի սինխրոտրոնի հետ աշխատող գիտնականները: Դրան զուգահեռ նրանք ապացուցել են, որ լույսը կարելի է կառավարել և ապագայի քվանտային համակարգչի համար դետալ են ստեղծել: Այս հետազոտությունների վերաբերյալ հոդվածը գիտնականները հրապարակել են Nature ամսագրում:

Երկաթի թափանցիկության էֆֆեկտը կոչվում է էլեկտրամագնիսական դաշտով պայմանավորված թափանցիկություն (EIT): Այդ երևույթը, հնարավորություն է տալիս որոշակի ալիքի երկարության, պայծառ լույսի լազերային ճառագայթով ոչ թափանցիկ նյութը դարձնել թափանցիկ: Լույսն, այդ դեպքում, որոշակի կերպով ազդում է ատոմի էլեկտրոնային թաղանթի վրա:

Փորձում օգտագործվել է երկաթ-57-ի (2% բնական երկաթից իզոտոպ) 2 բարակ թիթեղ` տեղադրված օպտիկական ռեզոնատորում և ածխածնի հետ համադրելով նման էֆեկտ են ստացել: Երկաթի թիթեղի ատոմները ռեզոնատորում համաձայնեցված են տատանվում, զուգահեռ կլանելով և բաց թողնելով լույսի քվանտները: Արդյունքում, ի տարբերություն ազատ ատոմների, դրանք միմյանց տատանումները «չեզոքացնում են» և անցնող ճառագայթման համար համակարգը թափանցիկ է ստացվում:

Այս հետազոտությունը տարբերվում է նախորդներից նրանով, որ էֆեկտը ստացվել է առանց պայծառ լույսի աղբյուրի: Բացի այդ, ելքին նրանք տեսել են, որ թափանցիկությունը դիտարկվում է ոչ թե լույսի առանձին քվանտների դեպքում, այլ ամբողջ ճառագայթի համար:

«Մենք հուսով ենք, որ ապագայում կկարողանանք ռենտգենյան ճառագայթումը կառավարել մեկ այլ ռենտգենյան ճառագայթման միջոցով», - նշել է ծրագրի ղեկավար դոկտոր Ռալֆ Ռյոլսբերգերը (Ralf Röhlsberger): Ֆիզիկոսները գտնում են, որ նման էֆեկտը անհրաժեշտ կլինի նաև ապագայի քվանտային համակարգիչներում և արտազատվող ջերմության հետ պայքարի համար:

Նաև գիտնականները դիտարկել են ռեզոնատորում լուսային ալիքի` մինչև մի քանի մետր վայրկյան, արագության անկում:
Նրանք նախատեսում են շարունակել փորձերը, որ պարզեն, թե որքան կարելի է դանդաղեցնել լույսը:
Եթե զգալի արդյունքներ գրանցվեն, հնարավոր կլինի խոսել լույսի դանդաղեցման կիրառական գործածության մասին: Օրինակ լույսի իմպուլսների մեջ ինֆորմացիայի պահման համար:

Ֆիզիկոսները երկաթը «թափանցիկացրել» են