Անգլիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հրաժարական է տվել
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից չորս ամիս առաջ զբաղեցրած պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել Անգլիայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն, այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Այդպիսի որոշման պատճառ է հանդիսացել Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FA) գործողությունները, որն ազգային հավաքականի ավագ Ջոն Տերրիին մեղադրել է ռասիզմի հետ կապված սկանդալին ունեցած մասնակցության մեջ և ֆուտբոլիստին զրկել է հավաքականի ավագի թևկապից:
Հայտնի է, որ Կապելլոն Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Տերրիին հեռացնելու որոշմանը դեմ է հանդես եկել, ինչի մասին հայտարարել է Իտալիայի հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում:









