Լեդի Գագան բացում է իր սեփական սոցկայքը
Լեդի Գագան պատրաստվում է իր սեփական սոցիալական կայքը` Little Monsters-ը բացել, հայտնում է CNN-ը: «Twitter-ի թագուհի» Գագան իր 19 մլն հետևորդներով, գերազանցում է նույն տիրույթի մյուս բոլոր աստղերին:
Գագան սեփական սոցկայքը հիմնելու է իր երկրպագուների տվյալների բազաների հիման վրա, և կայքում շեշտը դրվելու է լուսանկարներ և տեսանյութեր տարածելու վրա:
Մասնագետների կարծիքով` չնայած Գագայի շատ մեծ մեդիաակտիվությանը (նա առաջին արտիստն է, որը գերազանցել է 1 մլրդ-ի սահմանագիծը YouTube-ի դիտումներով), կասկածելի է, որ գրեթե էքսկլյուզիվ կարգով միայն նրան ու նրա ֆանատներին նվիրված սոցկայքը մեծ հաջողություն ունենա:









