Հանրապետությունում փակ են մի շարք ավտոճանապարհներ

08:25 • 09.02.12

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 01.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Կոտայքի մարզում` Կապուտան-Հատիս, Արագյուղ-Բուժական, Արագածոտնի մարզում` Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները:

Լոռու և Շիրակի մարզերում ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Դժվարանցանելի են նաև Աշտարակ-Ապարան-Վանաձոր ավտոճանապարհները:

Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ուլեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց և տեսանելիության վատթարացում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: