Պարզվել է, թե ինչու են զեբրերը գծավոր
Բրիտանացի գիտնականների խումբը փորձել է պարզել, թե ինչու՞ են զեբրերը գծավոր են, գրում է BBC-ին:
Journal of Experimental Biology գիտական պարբերականում հրատարակած հոդվածում, գիտնականները նշում են, որ գծավոր լինելու պատճառով է, որ Tabanidae տեսակի ճանճերը զեբրերին չեն մոտենում:
Գիտնականներն այս թեզը հաստատելու համար երեք ձի են օգտագործել. մեկին ներկել են սպիտակ գույն, մյուսին սև, իսկ երրորդին էլ զեբրի նման: Բացի այդ, ձիերին պատել են հատուկ հեղուկով, որպեսզի հետագայում նրանց վրա նստած ճանճերին հնարավոր լինի հաշվել:
Արդյունքում, հենց գծավոր ձիուն է ամենաքիչը գրավել միջատների ուշադրությունը:









