Այումու անունով կապիկն ավելի խելոք է, քան մարդիկ (տեսանյութ)

17:04 • 10.02.12

Ճապոնիայի Կիոտոյի համալսարանի գիտնականները 11-ամյա շիմպանզե ցեղատեսակի կապիկի մոտ արտասովոր հատկություններ են նկատել, տեղեկացնում է News.com.au լրատվական կայքը:

Այումու անունով կապիկի ուղեղն ավելի զարգացած է քան մարդունը` այսպիսի սենսացիոն եզրակացության են եկել գիտնականները:

Նշվում է, որ համակարգիչն ինքնուրույն միացնող կապիկն ունակ է 60 միլիվայրկյանի ընթացքում աննախադեպ արագությամբ թվեր հիշել և համակարգչի էկրանին նշել դրանք ճիշտ հերթականությամբ: Գիտնականները հավաստել են, որ մարդու հիշողությունն այդքան զարգացած չէ և փորձերը ցույց են տվել, որ կապիկի ուղեղն ավելիին է ունակ:

 

Այումու անունով կապիկն ավելի խելոք է, քան մարդիկ (տեսանյութ)