Microsoft-ի ինժեները շան հետ խաղացող ռոբոտ է կառուցել (տեսանյութ)
Microsoft ընկերության աշխատակից Ջորդան Կորեան ռոբոտ է կառուցել, որի խնդիրը` քանի դեռ Կորեան և իր կինը աշխատանքի վայրում են, իրենց Դարվին մականունաով շանը զվարճացնելն է, այս մասին հաղորդում է Engadget-ը:
Շան պատվին DarwinBot կոչված ռոբոտը տանը տեղաշարժվում է անիվների օգնությամբ: Այն Դարվինին գնդակներ է նետում, որոնք գետնից վերցնում է «արհեստական ձեռքի» օգնությամբ, և շանը որպես պարգևատրում չոր կեր է տալիս, երբ Դարվինը խաղալիք է բերում:
Ռոբոտի կառուցման համար Կորեան Parallax-ի դետալների հավաքածուն է օգտագործել: DarwinBot-ի վրա տեղադրված է նոութբուք` միացված Skype-ով, որի միջոցով Կորեան աշխատավայրից շանը հրահանգներ է տալիս:
Ռոբոտի աչքերի դերը Kinect տվիչն ու հավելյալ տեսախցիկներն են: Դրանցով ռոբոտը կարողանում է խոչնդոտները շրջանցել և գնդակը գտնել: Հեռակառավարման համար շան տերը Xbox 360 կառավարումն է կիրառում:










