Հսկա խխունջները սպառնում են Մայամիի բնակիչներին (տեսանյութ)
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում հսկայական խխունջներ են տարածվել` տեղեկացնում է News.com.au լրատվական կայքը:
Գիտնականների հավաստմամբ` խխունջները հայտնաբերվել են ծառերի ճյուղերին ու խոտածածկ վայրերում: Դրանք Աֆրիկյան հսկա խխունջներ են ու մեծ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջության համար: Խխունջները տարատեսակ վարակների կրողներ են. վտանգավոր է նաև խխունջների մարմնի արտադրած լորձը:
Նշենք նաև, որ այս տիպի խխունջներն ունակ են տարեկան ձվադրել մինչև 1200 ձու:










