Google-ը և Motorola-ն 12.5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր կկնքեն
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պատրաստվում է Google-ին թույլատրել ձեռք բերել Motorola Mobility բջջային հեռախոսներ արտադրողին:
Reuters գործակալության հաղորդմամբ` 12.5 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրը հավանաբար կհաստատվի հաջորդ շաբաթ:
Պայմանագրի դադարման դեպքում ինտերնետ-ընկերությունը կփոխհատուցի 2.5 մլրդ դոլար:
Google-ում կարծում են, որ գնելով Motorola-ն հնարավոր կլինի ամրապնդել Android բջջային պլատֆորմի էկոհամակարգը: Միաժամանակ, ընկերության գլխավոր նպատակն է մուտք գործել Motorola փաթեթի մեջ, որն արդեն ունի ավելի քան 17500 հայտնագործություններ, ևս 700-ն էլ ներկայացվել են համապատասխան մարմիններ` հաստատման համար:
Հավելենք, որ Google-ը չէր էլ թաքցնում, որ Motorola-ն գնում է մտավոր սեփականության համար:










