iSad. նոր հեռախոսն ընկալում է տիրոջ տրամադրությունը

14:11 • 10.02.12

ԱՄՆ-ի Northwestern համալսարանի գիտնականները ստեղծել են նոր iSad հեռախոս որը մարդկանց տրամադրությունը կարող է պարզել ու տեղեկացնել սպառնացող ընկճախտի մասին` տեղեկացնում է Fox News-ը:

«Մենք փորձում ենք հեռախոսն ունեցող յուրաքանչյուր անձի համար զարգացնել անհատական ալգորիթմներ, որոնք նրանց հնարավորություն կտան տեղեկանալ իրենց գտնվելու վայրի, աշխատանքի ու նույնիսկ տրամադրության մասին», - ասել է համալսարանի գիտնական Դեյվիդ Մորը:

Հեռախոսը, որոշելով, որ մարդը տխուր է կամ ընկճված, կարող է հաղորդագրության տեսքով խորհուրդներ ուղարկել նրան:

«Երբ հեռախոսը պարզում է, որ դուք տանն եք, ձեզ կառաջարկի զրուցել ինչ-որ մեկի հետ, կամ պարզապես դուրս գալ զբոսնելու»,- հավելել է Մորը:

iSad-ն արդեն փորձարկվել ընկճախտով տառապող մարդկանց մոտ, և ըստ ուսումնասիրության արդյունքների` բոլորի վիճակը բարելավվել է:
 

iSad. նոր հեռախոսն ընկալում է տիրոջ տրամադրությունը