Աստղագետները ճշտել են մեր գալակտիկայի կենտրոնի սև անցքի ճաշացանկը

00:43 • 11.02.12

Մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող հսկայական սև անցքը հավանաբար ամեն օր ասուպներ է կլանում, կարծում են Բրիտանիայի Լեյչեստերի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակված են Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագրում:

NASA-ի տվյալներով, «Չանդրա» տիեզերական աստղադիտարանը մի քանի տարի ամեն օր ռենտգենյան ճառագայթների բռնկումներ է ֆիքսել, որոնք արձակում է Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող գերծավալուն սև անցքը, որն ավելի հայտնի է որպես Աղեղնավոր Ա (Sagittarius A): Գիտնականները ենթադրել են, որ դրա պատճառը կարող է նրա մեջ ասուպների անկումը լինել:

Սև անցքից 160 մլն կմ հեռավորության (այդ հեռավորությունը մոտավորապես հավասար է Երկրից – Արև հեռավորությանը) վրա անցնող ասուպները հիմնականում Աղեղնավոր Ա-ի գրավիտացիայից կործանված մարմինների հատվածներն են, որոնք տաք գազի շրջանառության գոտում հայտնվելով այրվում են: Առաջացող գոլոշացումից մի քանի ժամ շարունակվող բռնկումներ են լինում, որոնք Աղեղնավոր Ա-ի սովարական ճառագայթումը գերազանցում են 100 անգամ:

Գիտնականները հաշվարկել են, որ երկնային մարմինները պետք է 10 կմ տրամագծով լինեն, որ նման հզոր բռնկում առաջացնեն: Չնայած Աղեղնավոր Ա-ն կարող է խժռել նաև ավելի փոքր չափերով օբյեկտներ, սակայն այդ դեպքում բռնկումները շատ ավելի թույլ կլինեն:

 

Աստղագետները ճշտել են մեր գալակտիկայի կենտրոնի սև անցքի ճաշացանկը