Չինաստանում վտանգավոր ձվեր են հայտնաբերվել

10:01 • 11.02.12

Չինաստանի մի շարք նահանգներում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ տեղական լրատվամիջոցներից մի քանիսը տեղեկացրել են շուկայում կեղծ, առողջության համար վտանգավոր ձվերի` ի հայտ գալու մասին՝ տեղեկացնում է Fox News-ը։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ այսպես կոչված «ռետինե ձվերը» կամ «ցատկող ձվերը», թեև արտաքնապես չեն տարբերվում բնական ձվերից, բայց եփելուց հետո դառնում են  ռետինի նման պինդ ու գնդակի պես ցատկուն։

Առողջապահական մարմիններին անհանգստացրել է նաև այն, որ ձվերում հայտնաբերվել են տարրեր, որոնք ազդում են տղամարդկանց պոտենցիայի վրա։

Հետաքննություն է սկսվել։ 

Չինաստանում վտանգավոր ձվեր են հայտնաբերվել