Apple-ը մինչև տարեվերջ նոութբուքերի տեսականիից կթողնի միայն MacBook Air-ը
Apple ընկերությունը մինչև տարեվերջ մտադիր է նվազեցնել նոութբուքերի տեսականին` թողնելով միայն MacBook Air սերիայի կոմպակտ համակարգիչները: Այս մասին հայտնել է AppleInsider կայքը` վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:
Ներկայում Apple-ը զարգացնում է նոութբուքերի երկու ճյուղ` MacBook Pro-ն, որը նախատեսված է այն մարդկանց համար, որոնց հարկավոր է հզոր համակարգիչ` մեծ դիսփլեով, և MacBook Air-ը, որն ունի 11-13 դյույմանոց էկրան և իր հզորությամբ զիջում է MacBook Pro-ին:
Ոչ պաշտոնապես պարբերաբար հաղորդվում է MacBook Air-ի 15 դյույմանոց մոդելի ստեղծման մասին, որը, ըստ AppleInsider-ի, ոչ միայն կհամալրի Apple-ի համակարգիչների տեսականին, այլև ամբողջովին դուրս կմղի նույն չափի դիսփլեյ ունեցող MacBook Pro-ին:










