«Գրեմմի» մրցանակաբաշխությունն սկսվել է Հյուսթոնի I Will Always Love You երգով

08:55 • 13.02.12

«Մեր ընտանիքում մեծ ողբերգություն տեղի ունեցավ, մենք մեծ կորուստ ունեցանք. կորցրեցինք Ուիթնի Հյուսթոնին: Կարծում եմ` միակ ճիշտ բանն այժմ աղոթելն է,- «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 54-րդ արարողությունն այս խոսքերով է բացել մրցանակաբաշխության վարող, ռեփեր Էլ Քուլ Ջեյը և հավելել,- Երկնային hայր, շնորհակալություն մեզ Ուիթնի պարգևելու համար….: Չնայած, որ նա մեզ այսքան վաղ լքեց, շնորհակալություն այն ներշնչանքի համար, որը նա մեզ տվեց և այն երաժշտության համար, որը պատիվ ունենք հավերժ գնահատել: Ամեն»: 

Երաժշտական հեղինակավոր «Գրեմմի», ինչպես նաև «Էմմի» («Օսկար» մրցանակաբաշխության հեռուստատեսային տարբերակն է, հանձնվում է «փրայմ թայմ» ժամերին հեռարձակվող լավագույն հաղորդումների և լավագույն դերակատարումների համար) մրցանակների դափնեկիր, աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացավ շաբաթ օրը` ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի  հյուրանոցներից մեկում: 48-ամյա երգչուհու մահվան պատճառները դեռևս հայտնի չեն:

Այնուհետ մեծ էկրանին է հայտնվել Հյուսթոնի I Will Always Love You (Ես միշտ կսիրեմ քեզ) երգի տեսահոլովակը (հայտնի «Թիկնապահը» ֆիլմից): Դահլիճում հավաքվածները տեսահոլովակն ունկնդրել են հոտնկայս:

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1958թ. և գնահատում է բազմաոճ երաժիշտների, երգիչների ու երգահանների տարվա ձեռքբերումները: 
  

«Գրեմմի» մրցանակաբաշխությունն սկսվել է Հյուսթոնի I Will Always Love You երգով