Nestle-ն սկսում է պատվերով շոկոլադի արտադրություն

16:44 • 13.02.12

Շվեյցարական Nestle ընկերությունը սկսում է գնորդների պատվերով շոկոլադի արտադրություն` ծրագրելով, այդպիսով, ավելացնել պրեմիում դասի շոկոլադի իր մասնաբաժինը շուկայում:

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Շվեյցարիայի ու Լիխտենշտեյնի գնորդները կարող են համտեսի համար պատվիրել հինգ տեսակի շոկոլադ, ինչից հետո, որոշելով համը, ստանալ ամենաշատը դուր եկած շոկոլադի մի մեծ տուփ:

Nestle-ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Լորան Ֆրիեքսի կարծիքով` պրեմիում դասի արտադրանքը կարող է լավ վաճառվել տնտեսական անկման պայմաններում:

Թանկարժեք շոկոլադի շուկայում ընկերության հիմնական մրցակիցն է Lindt&Spruengli AG-ին:

Nestle-ն սկսում է պատվերով շոկոլադի արտադրություն