Ռուսական 5-րդ սերնդի Т-50 կործանիչը գերազանցում է ախոյաններին (տեսանյութ)

21:33 • 14.02.12

Ռուսաստանի օդային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը РИА Новости-ին պատմել է, որ ռուսական նորագույն Т-50 կործանիչի փորձարկումները շատ հաջող են ընթանում:

5-րդ սերնդի ռուսական ինքնաթիռը համեմատելով ամերիկյան F-22-ի և չինական J-20-ի հետ՝  РИА Новости-ին եզրակացնում է, որ Т-50-ը իր «սերնդակիցներին» գերազանցում է մի շարք ցուցանիշներով` թռիչքի առավելագույն արագությամբ, թռիչքի առավելագույն հետավորությամբ, սպառազինությամբ և իրականացվող առավելագույն ծանրաբեռնվածության մեծությամբ:


Չնայած Т-50-ը նույն սերնդի կործանիչների հետ հավասար չափածավալային բնութագրեր ունի, սակայն ռուսական կործանիչը ավելի կարճ թափավազքի կարիք ունի: Բացի այդ, ավելի արդիական սարքավորումներով է համալրված:

 

Ռուսական 5-րդ սերնդի Т-50 կործանիչը գերազանցում է ախոյաններին (տեսանյութ)