Սփրեյ ալեհավաք` բջջայինների համար

17:11 • 15.02.12

Chamtech Enterprises ընկերությունը ներկայացրել է սփրեյի տեսքով ինքնատիպ ալեհավաք, որը կօգնի բարելավել բջջային հեռախոսների կապը:

Նոր տեխնոլոգիան ներկայացվել է Google-ի կողմից կազմակերպված Solve for X կոնֆերանսի ժամանակ:
Սմարթֆոնը կամ պլանշետը աերոզոլային տարայից դուրս եկող ալեհավաքին միանում է հատուկ ցուցիչների օգնությամբ: Թե ինչպես է աշխատում սփրեյ ալեհավաքը, ընկերությունը չի նշում:

Chamtech-ի ղեկավարը նշել է, որ սփրեյի բաղադրության մեջ մտնում են մի քանի հազար նանոկոնդենսատորներ, որոնք ազդում են մեկը մյուսի վրա և անլար ազդանշաններ փնտրում, գրում է chamtechops.com-ը:

Սփրեյը կարելի է տարածել գրեթե բոլոր մակերեսների վրա` ծառի, պատի, հագուստի: Եթե այն օգտագործվի սմարթֆոնի ալեհավաքի վրա, ապա կապի որակը կարելի է բարձրացնել 10 %-ով:
 

Սփրեյ ալեհավաք` բջջայինների համար