Բելազը առանց վարորդի բեռնատար կարտադրի

10:43 • 15.02.12

Բելառուսական «ԲԵԼԱԶ» ավտոմեքենաների գործարանը նոր բեռնատարներ կարտադրի, որոնք կաշխատեն առանց վարորդի, տեղեկացնում է kp.by լրատավական կայքը:

Նոր մեքենաները նախատեսված են հիմնականում բարդ ու ծանր պայմանների համար, որտեղ մարդն ի զորու չէ աշխատել: Չափերով աշխարհում ամենամեծ բեռնատար արտադրող ընկերությունը մտադիր է այս քայլով ընդլայնել իր գնորդների թիվը:

Նոր բեռնատարը կաշխատի կարգավարի կողմից կառավարվող հեռակառավարմամբ: Նախատեսվում է այն արտադրության հանել այս տարվա նոյեմբերին:
 

Բելազը առանց վարորդի բեռնատար կարտադրի