2016թ.-ին ինտերնետային սարքերի թիվը կգերազանցի աշխարհի բնակչությանը (տեսանյութ)

13:08 • 15.02.12

Cisco գիտահետազոտական կենտրոնի տվյալներով` 2016թ. ինտերնետ սարքավորումների թիվը կգերազանցի աշխարհի բնակչությանը մոտ 3 միլիարդով, տեղեկացնում է slon.ru լրատվական կայքը:

Իսկ ՄԱԿ-ի տվյալներով` 2016թ. աշխարհի բնակչությունը կկազմի 7.3 մլրդ մարդ, իսկ ինտերնետին միանալու հնարավերությամբ սարքավորումների քանակը կանցնի 10 մլրդ-ը:

2016թ.-ին ինտերնետ-թրաֆիքը կաճի 18 անգամ, հասնելով տարեկան 130 էկսաբայթի, ինչը հավասար է մոտ 33 մլրդ DVD-ի կամ 813 կվադրիլիոն SMS հաղորդագրության: Պլանշետային համակարգիչների ինտերնետ-թրաֆիքը կաճի 62 անգամ:

Ամենամեծ աճը սպասվում է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում:


2016թ.-ին ինտերնետային սարքերի թիվը կգերազանցի աշխարհի բնակչությանը (տեսանյութ)