Ռուսաստանը Հայաստանի քաղաքացուն հանձնել է Բելգիային
Ռուսաստանը Բելգիային է աչտահանձնել Հայաստանի քաղաքացի Տիգրան Հարությունյանին, ով եվրոպական այդ երկրում մեղադրվում է սպանության մեջ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը հղում կատարելով ՌԴ Ներքին գործերի նախարարության ազգային կենտրոնական բյուրոյին (ԱԿԲ):
«Այսօր ՌԴ ՆԳՆ-ի ԱԿԲ ինտերպոլի աշխատակիցները Բելգիա էքստրադիցիայի են ենթարկել Հայաստանի քաղաքացի` 1969թ. ծնված Տիգրան Հարությունյանին», - հաղորդել է գործակալության զրուցակիցը:
Հարությունյանը ձերբակալվել է Վոլգոգրադի ինտերպոլի բաժանմունքի ծառայողների կողմից 2011թ.-ի ապրիլին:
Ռուսաստանի իրավապահ գերատեսչությունը նշում է, որ մեղադրյալը. «հարուստ քրեական անցյալ ունի»: Այսպես դեռ 2002թ. Հարությունյանը Գերմանիայից էքստրադիցիայի էր ենթարկվել Ռուսաստան և ազատազրկվել Վոլգոգրադում` այդտեղ դեռ 1996թ կատարված սպանության համար:









