Ռատկո Մլադիչի դատավարությունը կսկսվի մայիսի 14-ին

23:53 • 15.02.12

Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի դեմ դատավարությունը նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային քրեական տրիբունալը (ՆՀՄՏ) կսկսվի 2012թ.-ի մայիսի 14-ին: Այս մասին ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ դատավարության մեկնարկի օր էր նշանակվել մարտի 27-ը: Սակայն այն որոշվել էր տեղափոխել, որ կողմերը նախապատրաստվելու ժամանակ ունենան:

Մեղադրող կողմը հայտնել է, որ ընդանուր առմամբ մտադիր է 410 վկա հրավիրել և 28 հազար ապացույց ներկայացնել: Նախնական գնահատմամբ, նման ծավալի ապացույցներ ներկայացնելու համար 200 աշխատանքային ժամ է անհրաժեշտ:

Մլադիչի դատապաշտպանը հայտարարել էր, որ հաշվի առնելով գործի նյութերի մեծաքանակությունը` պաշտպանական կողմը դատավարությունը պատրաստ կլինի ոչ շուտ քան 2012թ. հոկտեմբերը: Սակայն դատարանը որոշել է, որ պաշտպանական կողմին նախապատրաստվելու համար մինչև մայիս ժամանակը բավական կլինի: