Օդաչուն մահացել է Վարշավա - Պրահա չվերթով թռիչքի ընթացքում

22:23 • 15.02.12

Այսօր Չեխիայի մայրաքաղաքում բարեհաջող վայրէջք է կատարել Վարշավա - Պրագա չվերթ իրականացնող ինքնաթիռը, որի անձնակազմի հրամանատարը թռիչքի ժամանակ մահացել է, այս մասին հաղորդում է Life News-ը:

Ավիաընկերության մամուլի քարտուղարը հայտնել է, որ 46 ուղևորներից ոչ ոք չի տուժել: Պրագայի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքը բարեհաջող իրականացրել է 2-րդ օդաչուն:

Ավիաընկերության ներկայացուցչի խոսքերով, օդանավի ուղևորներին որևե վտանգ չի սպառնացել, քանի որ անձնակազմը չնախատեսված հանգամանքներին միշտ պատրաստ է:

Մահվան պատճառները ճշգրտվում են: