Ոստիկանության նոր համազգեստն ու facebook-ի քննարկումները (լուսանկարներ)

22:29 • 15.02.12

Համացանցում հայտնվել և բուռն քննարկման առարկա է դարձել ՀՀ ոստիկանության նոր ստեղծվող` «Հատուկ ստորաբաժանման» համազգեստը:

Մասնավորապես facebook-ի որոշ օգտատերերի պնդմամբ, նոր համազգեստը «ձեռառնոցի է», ոմանք էլ այն նմանեցնում են Հրշեջ ծառայության աշխատակիցների համազգեստին, սակայն նման կարծիք ունեցողներին հակադարձում են, թե «Պաժառնիկինը կարգին, նամուսով համազգեստ ա»:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվութան վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ անլուրջ և անիմաստ մեկնաբանությունները ոստիկանությունը չի մեկնաբանում, իսկ համազգեստը կսկսեն կրել այն օրվանից, երբ «Հատուկ ստորաբաժանումը» սկսի պաշտոնապես գործել: