Սարի թաղի բնակչին կախված են գտել

20:26 • 15.02.12

Երեկ երեկոյան ժամը 17-ին հայտնաբերվել է Սարի թաղ 18 փողոցի երկրորդ տան բնակիչ 1960թ. ծնված Դավիթ Հովհաննիսյանի դին`՝ կախված վիճակում:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ փաստի առնչությամբ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: