Սարկոզին կրկին կպայքայի նախագահի պաշտոնի համար
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր, նախագահական ընտրությունների առաջին փուլից 67 օր առաջ, հայտարարել է իր թեկնածության երկրորդ ժամկետով առաջադրման վերաբերյալ, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ես նախագահական ընտրությունների թեկնածու եմ», - ասել է Սարկոզին ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերից:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները, որոնք 2 փուլով են անցնում, պետք է կայանան ապրիլի 22-ին և մայիսի 6-ին:









