Սևանի բանտում կալանավոր է մահացել
Երեկ` փետրվարի 14-ին ՀՀ արդարադատությա նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում մահացել է 59-ամյա դատապարտյալ Ժիլբերտ Մալխասյանը:
Նախնական` պաշտոնական վարկածով, դատապարտյալը մահացել է սրտամկանի սուր ինֆարկտից:
Ինչպես Tert.am-ին ասացին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից, մահացածը նախկինում բողոքներ չի ունեցել սրտի հետ կապված:
Ժիրայր Մալխասյանը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել: Վերջին անգամ դատապարվել է 2009 թվականին ՀՀ Քր. օր-ի 266-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) և 268 հոդվածի 2 մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դատապարտվել էր 6 տարի ազատազրկման:
Փաստի առթիվ պատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն :









