Էրեբունիում վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը տեղում մահացել է
11:22 • 16.02.12
Փետրվարի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան մի կնոջ։
Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ստացած մարմնական վնասվածքներից տեղում վերջինս մահացել է: Կատարվում է քննություն:
Placeholder









