Սառնամանիքները հասել են նաև Աֆրիկա

17:56 • 16.02.12

Ցուրտ եղանակից տուժում են ոչ միայն Եվրոպական երկրները: Ալժիրում սառնամանիքներից տուժել են մի քանի տասնյակ մարդիկ:

Առատ ձյան պատճառով դժարանցանելի կամ էլ փակ են մի շարք ճանապարհներ: Առանձին շրջաններ ամբողջովին կտրված են արտաքին աշխարհից, գրում է Euronews-ը:

Արտասովոր ցածր ջերմաստիճանը իսկական «անակնկալ» էր տեղի բնակիչների համար, ինչի հետևանքով երկրի տնտեսությանը մեծ վնաս է հասցվել:

Իսկ Եվրոպայում սրդեն երկրորդ օրն է, ինչ Լեհաստանում տեղումները չեն դադարում: Կաթվածահար է ճանապարհների զգալի մասը: Հինգշաբթի փրկարարները տարհանել են մոտ 30 մարդու, ովքեր Պրոստեյով քաղաքում երկար ժամանակ մնացել են խցանման մեջ:

Հավելենք, որ հունվարի վերջում Եվրոպայի սառնամանիքների պատճառով մոտ 500 մարդ է զոհվել: