Բնապահպանության նախարարը Մարգարյան պուրակի մասին
Շուրջ վեց օր բնապահպան ակտիվիստները հսկում են Մաշտոցի պուրակը, որպեսզի այստեղ չսկսվեն շինարարական աշխատանքներ և թույլ չտան Աբովյան փողոցից այստեղ տեղափոխել էլիտար կրպակները: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այս մասին լրագրողների հետ խոսելիս վստահեցրեց, որ ինքը ևս կողմ է քաղաքում կանաչապատ տարածքների պահպանմանը:
«Երևան քաղաքը ունի գլխավոր հատակագիծ և ունի տարածքային զարգացման պլաններ: Ես կարծում եմ, որ պետք է բոլոր գործընթացները տեղավորվեն նախօրոք հաստատված գլխավոր հատակագծի շրջանակում: Բայց մենք քաղաքապետարանի հետ տարբեր ակցիաներ ենք իրականացրել, տարբեր տեղեր ծառատունկի ու կանաչապատման աշխատանքներ ենք իրականացրել : Մենք մեր մասնակցությունը կանաչապատման աշխատանքներին հնարավորինս ունեցել ենք»,-ասաց նախարարը:
Ի վերջո Արամ Հարությունյանն ասաց, որ իրենք դեմ չեն կրպակների տեղափոխմանը, բայց այդ տեղափոխությունները չպետք է վնասեն կանաչ տարածքները:









