Կրասնոդարի երկրամասում «մոխրոտիկ» է ծնվել

13:26 • 16.02.12

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկի շրջանում ծնված աղջկան անվանել են Զոլուշկա` Շառլ Պերոյի համանուն հեքիաթի հերոսուհու նմանությամբ: Ինչպես գրում է Кубанские новости թերթը` չնշելով, սակայն, կոնկրետ ամսաթիվ, աղջնակը ծնվել է գնչուների ընտանիքում:

Ունեցած տվյալների համաձայն` գնչուները գտնվել են Կրասնոդարում, երբ երեխայի մոր երկունքի ցավերը բռնել են: Նորածին Զոլուշկայի ծնվելուց հետո, նրանք շարունակել են ճանապարհը:

Кубанские новости-ն գրում է, որ Զոլուշկան գնչուների միակ երեխան չէ, որը ծնվել է Տիխորեցկի շրջանում և ստացել տարօրինակ անուն. ծնվել են նաև Չապայ անունով մի տղա և Ռուսալինա անվամբ աղջնակ:

«Մոխրոտիկ»-ի հեքիաթում նշվում է, որ աղջնակին այդպես են անվանակոչել նրա խորթ քույրերը: Շարլ Պերոյի հեքիաթի համաձայն` Մոխրոտը քնում էր մոխրով արկղի մեջ, իսկ Գրիմ եղբայրների տարբերակում պատմվում է,որ նա քնում էր հենց մոխրի մեջ: Անվանումն առաջացել է «զոլ» (մոխիր) բառից: