Լարիսա Ալավերդյանը և Հովհաննես Սահակյանը՝ 100 տոկոսանոց համամասնականի մասին
Ամբողջովին համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ երեկ կազմակերպված խորհրդարանական լսումների արդյունքները , փորձեցին այսօր ամփոփել «Ժառանգություն» Լարիսա Ալավերդյանը և «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Ժառանգություն» Լարիսա Ալավերդյանը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներին համեմատեց Ալի Բաբայի և 40 ավազակների հետ և ասաց. «Գումար ունելու պարագայում մեծամասնականով ցանկացած անձ կարող է առաջադրվել և դառնալ պատգամավոր»:
ՀՀԿ պատգամավորը, ուշադրություն հրավիրելով փաստին, որ Ազգային ժողովի լսումների ժամանակ ելույթների կեսից ներկաները լքել են դահլիճը, դա համարեց ընտրությունների նախաշեմին արված փիար (PR) ակցիա:
«Որևէ հստակ կարծիք չհնչեց, թե որ ընտրակարգն է, որ ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանում է: Հասկանալի է դառնում, որ բոլորովին կապ չունի ընտրակարգը՝ կլինի միայն համամասնական, կամ` խառը ընտրակարգով: Կարևորը քաղաքացիական մշակույթն է և կամքը, որի պարագայում կարելի է (արդար ընտրություններ) անցկացնել»,- եզրակացրեց ՀՀԿ պատգամավորը:
Հովհաննես Սահակյանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու ընդդիմության առաջարկն իրավական հարթության մեջ թողնելով՝ այն համարեց անարդյունավետ: Խոսելով արդեն քաղաքական համատեքստում ընդդիմության այդ նախաձեռնության մասին նա ասաց.«Մեծամասական ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծաթիվ մասը թեպետ չլինելով ակտիվ օրենսդրական գործունեության մեջ, ակտիվ են իրենց տարածքում և մարդիկ վստահում են նրանց»։
Լարիսա Ալավերդյանը, խոսելով փիար ակցիայից, ՀՀԿ-ին հորդորեց չխոսել այդ մասին: Նա խորհուրդ տվեց ընդունել առաջարկն ու այդ գովազը վերագրել իրենց։ Այնուհետև օրինակ բերեց՝ ասելով, որ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում» ՀՀԿ դիտորդի կարգավիճակ ստանալը Հանրային հեռուստատեսությունը ներկայացրեց որպես ՀՀԿ-ի հաղթանակ:
Քաղաքական կամքի վերաբերյալ Հովհաննես Սահակյանն օրինակ բերեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունները, որոնք, ըստ նրա, անցան ակհայտ արդար։ Հակափաստարկները Հովհաննես Սահակյանը համարեց շինծու:
Լարիսա Ալավերդյանը բանախոսին հարց տվեց, թե նա իսկապես կարծում է, որ ընտրություններից առաջ գումարներ չեն բաժանվում: «Վատ է, երբ Հայաստանում արտաքին ճնշման բացակայության դեպքում կանգնած փող են բաժանում և բոլոր քաղաքացիները դրա մասին գիտեն»,- ասաց նա:
ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ընտրակաշառքը բարդ, արատավոր երևույթ է, որը բոլոր զարգացող երկրներում կա և գոյություն ունի և շատ դժվար է այն բացահայտել»:
Լարիսա Ալավերդյանի պնդմանը, թե «իսկ միթե դրա ապացույցը չէ, երբ ՀՀԿ 7 պատգամավորներ քվերակել են ուրիշի փոխարեն», ՀՀԿ պատգամավորն այն համարեց արատավոր երևույթ:









