Ջրվեժի բնակիչը թմրանյութով ներարկիչը պահել էր գուլպայում

11:20 • 16.02.12

Փետրվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Ջրվեժի Մայակ թաղամասից բերման են ենթարկել 46-ամյա մի տղամարդու:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ խուզարկությամբ նրա գուլպայի միջից հայտնաբերվել է 20 մլ ծավալով ներարկիչ՝ թմրամիջոցի նմանվող 11 մլ հեղուկով:

Ըստ բերման ենթարկվածի հայտարարության` հայտնաբերվածը «Օմնոպոն» թմրամիջոց է՝ իր օգտագործման համար:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը պարզելու համար: