Երևանի Ջերմաէլեկտրակայանի նոր էներգաբլոկը կաշխատի Արցախից ներկրված ածուխով

16:11 • 16.02.12

Երևանի Ջերմաէլեկտրակայանի հին էներգաբլոկը, որն օրերս պայթեցվեց, այլևս անհնար էր աշխատեցնել: Այս մասին այսօր կայացած ասուլիսին, ներկայացնելով Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի 2012թ. Գերակայությունները, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ հին էներգաբլոկի տեղը կկառուցվի նորը։

«Մեր հիմնական խնդիրն է, որ այս տարվա մեջ նոր տեխնոլոգիայով աշխատացնենք ջերմաէլէկտրակայանը»,– ասաց նախարարը: Նա տեղեկացրեց նաև, որ նոր էներգաբլոգը կաշխատի ածուխով, ածուխն էլ կներկրվի Արցախից:

Մինչ Ջերմաէլեկտրակայանի նոր էներգաբլոկի մասին խոսելը, նախարարը, որպես այս տարվա առաջին գերակա խնդիր, ներկայացրեց ատամոկայանը: Ըստ նախարարի, կարվի ամեն հնարավորը, որ ատոմակայանը համապատասխանի Եվրամիության չափորոշիչներին: Մեծամորի ատոմակայանում կգործի նաև անվտանգության թեստ:

Գերակա են նաև հանքերի շահագործմանը, ինչպես նաև հողոգտագործմանը վերաբերող խնդիրները: Նախարարը նշեց, որ կան գյուղատնտեսական հողեր, որոնք օգտագործվում են ընդերքի օգտագործման համար: