Սիրիայի իշխանական զորքերը գրոհում են Դերաա քաղաքը
Սիրիայի կառավարական զորքերը, փորձելով տեղահանել «Սիրիական ազատ բանակի» զինվորներին գրոհել են հարավային Դերաա քաղաքը, տեղեկացնում է svobodanews.ru կայքը:
Այս պահին քաղաքում կատաղի մարտեր են ընթանում: Զոհերի և վիրավորների մասին դեռ չի հաղորդվում:
Այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի Անվտանգության Խորհրդի անդամները պիտի քվեարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը, որը առաջարկել են Կատարն ու Սաուդյան Արաբիան, սիրիական իշխանություններին է վերագրում մի քանի ամիս տևացող արյունալի մարտերի պատասխանատվությունը:









