Վրաստանում թուրքը հայի տուն է քանդել

11:54 • 16.02.12

Վրաստանի Ախլցխայի շրջանի Նաուքրեբի գյուղում բնակվող Մուրադյանների ընտանիքը առանց տանիք է մնացել այն բանից հետո, երբ թուրքական բեռնատարը ներխուժել է նրանց տուն:

Грузия Online-ի հաղորդմամբ, բեռնատարը ամբողջությամբ ավերել է Մուրադյանների տունը, որոնք էլ թուրք վարորդից պահանջում են վերականգնել հասցրած վնասը` շեշտելով, որ ցուրտ եղանակին բանկվելու այլ տեղ չունեն:

Թուրք վարորդն էլ իր հերթին հայտարարել է, որ պատճառը սառցապատ ճանապարհն է եղել, ինչի պատճառով էլ նա կորցրել է մեքենայի կառավարումը:

Դեպքի մանրամասները պարզելու համար հետաքննություն է սկսվել: