Իրաքցի մաքսանենգներն ավելացրել են զենքի մատակարարումները Սիրիա

18:04 • 16.02.12

Մաքսանենգները զգալիորեն ավելացրել են սիրիացի ընդդիմադիրներին զենքի մատակարարումները: Ինչպես հաղորդում է CBS հեռուստաալիքը` վկայակոչելով հենց մաքասանենգների իր աղբյուրներին, վերջին ժամանակներում Սիրիայում ապրինի ներկրված զենքի պահանջարկը, մասնավորապես` АК-47 ինքնաձիգների, զգալիորեն ավելացել է:

«Սա լավ, շահութաբեր բիզնես է: Բացի այդ, մեր գործունեությունն օգնում է սիրիացի ժողովրդին տապալել բռնակալին, ով իր ազգին ենթարկում է դաժան բռնաճնշումների տաս տարի շարունակ»,- ասել է իրաքյան Մոսուլ քաղաքից Ալ Լեհայբի անունով մի մաքսանենգ:

Վերջին 4 ամիսների ընթացքում Մոսուլից Սիրիա են ներթափանցել նաև «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման մի քանի գրոհայիններ:

Հիշեցնենք, որ Սիրիայում գրեթե մեկ տարի բախումներ են ընթանում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների միջև: